Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Սպիտակի քաղաքային գրադարանում ամփոփվել է Լոռու մարզի «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» կրթամշակութային ծրագիրը

Սպիտակի քաղաքային գրադարանում ամփոփվել է Լոռու մարզի «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» կրթամշակութային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» կրթամշակութային ծրագիրը Լոռու մարզում ավարտվել է։ Ամփոփումը կատարվել է Սպիտակի քաղաքային գրադարանում ամփոփվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, երեք օրերի ընթացքում` ընթերցանության, քննարկումների, մշակութային ժառանգության պատմության և նկարչության վարպետության դասերի միջոցով ծրագրի մանուկ և պատանի մասնակիցները հաղորդակցվել են եվրոպական գրականությանը, մշակույթին, սովորել են նկարչական արվեստի հիմունքներն ու կատարելագործել հմտությունները:

«Ճամբարի վերջին օրը՝ մայիսի 4-ին, անգլիացի գրող Դեյվիդ Լիչֆիլդի «Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը» գրքի ինտերակտիվ հեքիաթապատումից հետո երեխաները ոգևորությամբ քննարկել են ստեղծագործության բովանդակությունն ու արտահայտել իրենց մտքերն ու տպավորությունները:

Նկարչության վարպետության դասընթացի շրջանակում երեխաներն ավարտել են նախորդ օրերին մեկնարկած աշխատանքները: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանի ղեկավարությամբ երեխաները սովորել են նկարչության հիմունքները, զարգացրել ստեղծագործական միտքն ու կարողությունները՝ արտահայտելով իրենց գաղափարներն ու զգացմունքները: Նշենք, որ առաջիկայում երեխաների նկարչական աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ամփոփելով եռօրյա կրթամշակութային ծրագիրը` վիկտորինաների և հարցուպատասխանի միջոցով երեխաներն ամրապնդել են ճամբարային օրերին ձեռքբերված գիտելիքները` եվրոպական երկրների պատմության, գրականության, մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ:

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագիծը կազմակերպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրում գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային նախագծի շրջանակում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավելի քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում էլ իրականացվում է «Եվրոպական ժառանգության պատմություններ» նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]