Հրաձգության Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարի հաղթողները հայտնի են
17:46, 5 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա պայքարից հետո հայտնի են հրաձգության Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարի բոլոր հաղթողները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օդամղիչ հրացան 10 մետր 60 կրակոցի տղաների ու աղջիկների պայքարում լավագույնները Միհրան Գաբրիելյանը և Մարիամ Միքայելյանն են:
Օդամղիչ ատրճանակ 10 մետր 60 կրակոց տղաների ու աղջիկների մրցմանը առաջինը Բենիկ Խլղաթյանը ու Էլմիրա Կարապետյանն են:
Վազող թիրախ 10 մետր նորմալ վազքում (30+30 կրակոց) ոսկե մեդալակիրները Գոռ Խաչատրյանը ու Գոհար Հարությունյանն են:
Վազող թիրախ 10 մետր խառը վազք (20+20 կրակոց) մրցաձևում լավագույն արդյունք գրանցել են Հովհաննես Մարգարյանը ու Արուսյակ Գրիգորյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում