Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը

Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ ակտիվորեն քննարկել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ ընթացիկ բոլոր հակամարտություններում հրադադարի հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, La Tribune-ին տված հարցազրույցում Մակրոնը նշել է, որ Օլիմպիական զինադադարը պետք է ուղերձ լինի ողջ աշխարհին՝ հայտնելով, որ այս թեման ևս կքննարկի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ:

Նրա խոսքով՝ խոսքը բոլոր հակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում հրադադարի մասին է։

Նա ընդգծել է, որ պետք է փորձ արվի  ամենուր  հրադադարի հասնել:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ի առավոտյան պաշտոնական այցերով ​​մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]