Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչապետը շնորհավորել է Բրյուս Պողոսյանին համալսարանի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:

Բրյուս Պողոսյանն անդրադարձել է Ամերիկյան համալսարանում նախատեսվող ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին:

Մտքեր են փոխանակվել նաև բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումների շուրջ: Կրթության որակի բարձրացման համատեքստում զրուցակիցները կարևորել են դրանց հետևողական իրականացումը:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]