Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Picsart-ն App Store-ում ամենաշատ որոնված բառն է դարձել

Picsart-ն App Store-ում ամենաշատ որոնված բառն է դարձել

ԵՐԵՎԱՆ,13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Picsart-ն App Store-ում լուսանկարների խմբագրման ամենաշատ որոնված բառն է խոշոր շուկաներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, 2-րդ տեղը Ճապոնիայում)՝ գերազանցելով նույնիսկ ընդհանուր բառերը, ինչպիսիք են «խմբագրել», «կոլաժ» և «լուսանկար»:

405193693_403794078675713_8207806067850869786_n.jpg (120 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանն Linkedin-ի իր պաշտոնական էջում։

«Picsart-ը դառնում է լուսանկարների խմբագրման հոմանիշ: Խմբագրումն այլևս պրոֆեսիոնալների համար չէ, այն բոլորի համար է: Եվ մենք հզոր գործիքներ ենք դարձնում բոլորին հասանելի: Խորին շնորհակալություն data.ai-ին «Մոբայլի վիճակի» զեկույցի համար: Եվ ամենակարևորը, մեր անհավանական օգտատերերին, ձեր գաղափարները ոգեշնչում են մեզ: Եկեք շարունակենք աշխարհը դարձնել ավելի ստեղծագործ վայր»,- գրել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]