Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Մոսկվան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի հետ շփումները․ Պեսկով

Մոսկվան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի հետ 
շփումները․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությամբ և շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ զսպվածության կոչ անելով երկու երկրներին։

«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ որոշ հատվածներում աճի միտում ունի: Անկախ ամեն բանից՝ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր: Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ և, իհարկե, երկու կողմերին կոչ ենք անում զսպվածության դրսևորել և գործել երեք տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով՝ իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]