Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 57-ի

Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 57-ի

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկական Հիմալայներում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի։ 10 մարդ առայժմ անհետ կորած է։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից։

Օգոստոսի 12-13-ին տարածաշրջանում տեղատարափներից առաջացած սողանքների հետևանքով բազմաթիվ տներ և կառույցներ էին փլուզվել։ Հատկապես տուժել է Հիմաչալ Պրադեշի նահանգը։ Ըստ հյուսիսային այս նահանգի իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Հիմաչալ Պրադեշի և Ուտարակհանդի նահանգների որոշ հատվածներում հորդառատ անձրևներ են կանխատեսվում մինչև օգոստոսի 16-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]