Հայաստան նախորդ տարի ներմուծվել է 44 հազար 667 ավտոտրանսպորտային միջոց

14:59, 29 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան վերջին 5 տարվա կտրվածքով ներմուծվել է 346 հազար 631  տրանսպորտային միջոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

«2022 թ. ներմուծվել է 44 հազար 667 ավտոտրանսպորտային միջոց, 2021-ին՝ 21 հազար 842: Իսկ 5 տարվա կտրվածքով ունենք 346 հազար 631 ներմուծված տրանսպորտային միջոց»,-ասաց Ֆիդանյանը:

Ըստ  Ֆիդանյանի՝ այդ թիվը չի կարող ազդեցություն չունենալ ճանապարհատրանսպորտային պատահարների ցուցանիշի վրա:


© 2009 ARMENPRESS.am