Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացում խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին․ Մհեր Գրիգորյան

Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացում խոսքը պետք է գնա 
բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին․ Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ քարտեզներով է պետք առաջնորդվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացում։

«Ես վստահ եմ՝ ինքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացը ինչ բարդ գործընթաց է։ Նախ, քարտեզ ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետև շատ մարդիկ սխեմատիկ, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ և այլ տրամաբանություն ունեն։ Իրականության մեջ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանքը չէ։ Դելիմիտացիայի գործընթացը նախ իրավական հենքի բացահայտումն է, որի վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։ Ընդ որում, ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ Խորհրդային միության ժամանակ իրավունք է ունեցել քարտեզ կազմել կամ քարտեզ տպագրել։ Այս բոլոր նյուանսները, որոնց մասին ես խոսում եմ, շատ կարևոր են և պետք է հասցեագրվեն մեր աշխատանքի ժամանակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։

Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում, ինչպես նաև հանդիպում փոխվարչապետերի մակարդակով, որոնք գլխավորում են նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]