Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Ռուսաստանը հայտնել է Բելգորոդի, Ուկրաինան՝ Խերսոնի գնդակոծության մասին

Ռուսաստանը հայտնել է Բելգորոդի, Ուկրաինան՝ Խերսոնի գնդակոծության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Բելգորոդի մարզի ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին 1 օրվա ընթացքում հրետանիով և ականանետներով գնդակոծել են Բելգորոդի մարզը՝ արձակելով մոտ 30 արկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում գրել է, որ տուժածներ չկան։

«Բելգորոդի շրջանում 22 ականանետային արկ է արձակվել Ժուրավլյովկա գյուղի ուղղությամբ: Տուժածներ և ավերածություններ չկան․․․․ Շեբեկինսկի քաղաքային շրջանում 3 ականանետային արկ է արձակվել Պանկով ագարակի ուղղությամբ, Նովայա Տավոլժանկա գյուղի վրա՝ 2 հրետանային արկ», - գրել է նա։

Բացի այդ, հարվածների հետևանքով վնասվել է տուն Գոլովինո գյուղական բնակավայրում և շինություն՝ Ստարի Խուտոր գյուղում։

Միևնույն ժամանակ Խերսոնի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածի իշխանությունները հայտնել են, որ Լվովո գյուղի գնդակոծության հետևանքով զոհվել է 59-ամյա խաղաղ բնակիչ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]