Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան

Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային 
սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ 

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք լայն համագործակցություն ունենք Հայաստանի հետ։ Մեր համագործակցությունը ներառում է տարբեր ոլորտներ և շատ բազմազան է։ Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման։ Եվ այն, թե այդ համագործակցությունը ինչ նոր մակարդակի կարող է հասնել, կապված է երկրների միջև գործող համաձայնություններից և երկխոսությունից»,-ասաց Սոբհանին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]