Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով

ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային 
մարտագլխիկների քանակով

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները ներկայացրել են, թե իրենց հաշվարկով որքան միջուկային մարտագլխիկ կա տարբեր երկրների տրամադրության տակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տեղեկություններով՝ ներկայումս Ռուսաստանն իր զինանոցում ունի 5580, ԱՄՆ-ը՝ 5044, Չինաստանը՝ 500, Ֆրանսիան՝ 290, Մեծ Բրիտանիան՝ 225 միջուկային մարտագլխիկ: Միջուկային զենք ունեցող ինը երկրներից մյուս չորսը՝ Հնդկաստանը և Պակիստանն ունեն 170-ական, Իսրայելը՝ 90, Հյուսիսային Կորեան՝ 50 միջուկային մարտագլխիկ: 

Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Պակիստանում և ԿԺԴՀ-ում նկատվում է միջուկային զինանոցի աճ: 

Ֆեդերացիայի տվյալներով՝ աշխարհում ընդհանուր առմամբ կա ավելի քան 12.1 հազար միջուկային զինամթերք, որից շուրջ 9.6 հազարը պատրաստ է զինված ուժերի օգտագործման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]