Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում 
անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 17-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Խորհրդակցություններն անցկացվել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակին: Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խորացման կարևորությունը։ Քննարկվել են պաշտպանության, տնտեսության, մշակույթի, ենթակառուցվածքների զարգացման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորություններն ու հեռանկարները։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպություններում և այլ բազմակողմ հարթակներում առկա համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերին:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների և կարիքների հասցեագրմանը, այդ առումով ՀՀ-ին ցուցաբերված աջակցությանը, ինչպես նաև հումանիտար բնույթի այլ հարցերին:

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի վերաբերյալ: Ֆրանսիացի գործընկերներին է ներկայացվել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]