Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու 
առանձին օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ այս շաբաթ մտադիր է Կոնգրեսում քննարկման ներկայացնել Ուկրաինային և Իսրայելին օգնության տրամադրման առանձին օրինագծեր:

«Այս շաբաթ մենք կդիտարկենք վերաձևակերպված և ուղղումներով լրացված առանձին ​​օրինագծեր, որոնք վերաբերում են մեր դաշնակից Իսրայելի ֆինանսավորմանը, Ուկրաինային աջակցելուն, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր դաշնակիցների ամրապնդմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X սոցիալական ցանցում տեղ գրած Ջոնսոնի խոսքերից է մեջբերել «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, Ջոնսոնը ենթադրում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն առանձին օրինագծերի շուրջ կքվեարկի ապրիլի 19-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]