Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից

Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել 
ճանապարհատրանսպորտային պատահարներից

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդում ավելի քան 200 մարդ է զոհվել, մոտ 1,6 հազարը՝ վիրավորվել ամանորյա արձակուրդի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Bangkok Post թերթը։

Թերթի տվյալներով՝ ապրիլի 11-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում տեղի է ունեցել ավելի քան 1,5 հազար ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը մոտավորապես 10%-ով պակաս է, քան անցյալ տարի։

Ճանապարհներին վթարների ամենատարածված պատճառը եղել է արագության գերազանցումը, որին հաջորդում են անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը և վրաերթերը:

Թաիլանդի բնակիչներն ապրիլի 13-ին տոնել են թայլանդական Նոր տարին։ Տոնի առթիվ ապրիլի 12-ից 16-ը հայտարարվում են ոչ աշխատանքային։ Այդ օրերին ամբողջ երկրում տեղի են ունենում լայնածավալ տոնախմբություններ։   

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]