Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը ապրիլի 17-ին ցանցի հերթական արդիականացման աշխատանքն է կատարելու։

Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու՝ բաժանորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու նպատակով։

Ապրիլի 17-ին նախատեսված է ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնի (Mobile Switching Subsystem) փոփոխություն, որի հետևանքով Արմավիրի, Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 2G կապից օգտվող բաժանորդները հնարավոր է նկատեն կապի որոշակի խափանումներ։

Աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն որոշակի խափանումներ հնարավոր է լինեն նաև ցերեկային ժամերին։

Ընկերությունը հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում է բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին նախապես կտեղեկացվի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]