Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Եզդիների ցեղասպանությունը իրականացրած «Իսլամական պետության» թիկունքին Թուրքիան է. ԱԺ պատգամավոր

Եզդիների ցեղասպանությունը իրականացրած «Իսլամական պետության» 
թիկունքին Թուրքիան է. ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականին Սինջարի եզդիների ցեղասպանությունն իրականացրած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը միայնակ չէ, նրա  թիկունքին Թուրքիան է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում:

««Իսլամական պետություն»-ը, որը կազմակերպել էր ցեղասպանությունը, մենակ չէր: «Իսլամական պետության» թիկունքին Թուրքիան է: «Իսլամական պետության» բազաների մի մասը Թուրքիայում է: Մեր եզդի քույր-եղբայրներին, երբ առևանգում էին, նույն Ուրֆայի, մի քանի քաղաքների շուկաներում էին վաճառում մեկը մեկին: «Իսլամական պետություն»-ը ձևավորվեց նաև Արևմուտքի աջակցությամբ՝ ինչ է թե Սիրիայի իշխանություններին գահընկեց անեն, և դարձավ պատուհաս ամբողջ մարդկության համար»,-ասաց Մանուկյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ 2014-ին, երբ Իսլամական պետությունը գրոհում էր Սինջարը, Շանգալը, Հայաստանի ԱԺ-ի բակում կազմակերպվեց մեծ բազմամարդ հանրահավաք, զորակցական համերգ՝ ի պաշտպանություն եզդի քույր–եղբայրների: 2015-ին Երևանում բացվեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]