Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը երկրորդն է Թաիլանդի աշխարհի գավաթում

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը երկրորդն է Թաիլանդի աշխարհի գավաթում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Սամվել Գասպարյանը և Գարիկ Կարապետյանը ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդի Պհուկետ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության այս տարվա վերջին փուլում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա բարձրացրեց 172 կգ: Հրում վարժությանը նա չմասնակցեց:

Ընտրանու մյուս անդամը` Գարիկ Կարապետյանը, պոկեց 180 և 185 կգ, իսկ հրում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ` 212, 216 կգ: Երկամարտի 401 կգ արդյունքով Կարապետյանը երկրորդն է աշխարհի գավաթում:

Հայաստանի հավաքականից ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]