Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հռոմում հարյուրավոր մարդիկ ցույց են իրականացրել՝ ի պաշտպանություն ֆերմերների

Հռոմում հարյուրավոր մարդիկ ցույց են իրականացրել՝ ի պաշտպանություն 
ֆերմերների

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հարյուրավոր մարդիկ մարտի 2-ին Հռոմում ցույցի են դուրս եկել՝ փորձելով աջակցել ազգային ագրոպարենային արդյունաբերությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ցույցը, որը տեղի է ունեցել Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում, համախմբել է մի քանի հարյուր ցուցարարների, որոնք պահանջել են դադարեցնել պարենային հումքի ներմուծումը Եվրոպա և միջոցներ ձեռնարկել իտալացի ֆերմերներին պաշտպանելու համար։

Ցույցի նախաձեռնողներից Դանիլո Կալվանին խոստովանել է, որ ներկայիս ցույցը մի քանի անգամ ավելի քիչ մարդ է հավաքել, քան Հռոմում և Իտալիայի այլ քաղաքներում փետրվարյան ցույցերը։

«Մեր բողոքը շարունակվում է քառասուն օր, բայց արդյունք չկա: Մենք միայն հասարակական կարծիքի աջակցությանն ենք հասել»,-ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]