Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արշակ Թոլվանյանի «Արևելյան գեղեցկուհի» կտավն առաջին անգամ կցուցադրվի Երևանում

Արշակ Թոլվանյանի «Արևելյան գեղեցկուհի» կտավն առաջին անգամ կցուցադրվի 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում գործող «Հայուհի» թանգարանային ցուցադրության բացառիկ ցուցանմուշները մարտի  6-ից ապրիլի 28-ը կներկայացվեն Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ռուսական արվեստի թանգարանի մամուլի ծառայությունից:

«Օտար ճանապարհորդները հնուց մեծ հիացմունքով են խոսել հայուհիների գեղեցկության մասին։ Բազմաթիվ օտար փորագրանկարիչներ, լուսանկարիչներ ու գեղանկարիչներ պատկերել են հայուհիների գեղեցկությունը։
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի անձնական հավաքածուն ներկայացնում է 16-20-րդ դարերի հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ, լուսանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Երկար տարիներ Հայկ Դեմոյանը տարբեր աղբյուրներից ձեռք է բերել հայուhիների պատկերագրությանը վերաբերող տարատեսակ բնօրինակ նմուշներ: Դրանց թվում առանձնանում են Մայր Հայաստանի կերպարին վերաբերող ցուցանմուշները, որոնք ներկայացված են հայ արծաթագործ վարպետների պատրաստած իրերի տեսքով:

Ցուցադրության կենտրոնական ցուցանմուշը Արշակ Թոլվանյանի «Արևելյան գեղեցկուհի» (Փարիզ, 1920-ական թվականներ) կտավն է, որն առաջին անգամ է ցուցադրվելու Երևանում:

Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել Հայկ Դեմոյանի «Հայուհու կերպարը փորագրանկարներում և փոստային բացիկներում» պատկերագիրքը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]