Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պաղեստինի արտգործնախարարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պաղեստինի արտգործնախարարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել 
Իսրայելի դեմ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ։

«Ճիշտ ճանապարհը կլինի Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելը՝ Գազայի հատվածում նրա գործողությունների համար... Սակայն այս պահին երկրները քաջություն չունեն Իսրայելին որևէ բան ասել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Պաղեստինի արտաքին գործերի նախարարն Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում կայացած պանելային նիստի ընթացքում:

Ալ-Մալիքին նաև կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Նաբուլսի հրապարակում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:

Նույն նիստում Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բու Հաբիբը աջակցել է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկին՝ նշելով, որ նախ դրանք պետք է կիրառի Միացյալ Նահանգները։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]