Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀԱՄԱՍ-ը հայտնում է Գազայում յոթ պատանդի զոհվելու մասին Իսրայելի հարձակումների հետևանքով

ՀԱՄԱՍ-ը հայտնում է Գազայում յոթ պատանդի զոհվելու մասին Իսրայելի 
հարձակումների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է իսրայելցի 7 պատանդ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է «Սինհուա»-ն:

Գործակալությունը նշում է, որ նման տեղեկություն է տարածել ՀԱՄԱՍ-ի ռազմականացված «Իզ էդ-Դին ալ-Քասամի բրիգադներ» խմբավորումը: Հաղորդվում է, որ խմբավորումը կորցրել է կապը պատանդներին հսկող իր մարտիկներից մի քանիսի հետ, ավելի ուշ պարզելով 7 գերու մահվան հանգամանքը: Խմբավորման անդամներն առայժմ հայտնել են միայն երեք զոհված իսրայելցիների անունները՝ խոստանալով մյուսների մասին տեղեկություն հաղորդել առաջիկայում:

Հայտարարության համաձայն՝ հակամարտության սկզբից ի վեր իսլամիստական խմբավորումը իսրայելցի տասնյակ պատանդների է պահում Գազայում, որոնցից ավելի քան 70-ը սպանվել է իսրայելական ռազմական գործողությունների արդյունքում: Հունվարին իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ Գազայի հատվածում դեռևս պահվում է 136 մարդ, այդ թվում՝ հիվանդներ, վիրավորներ, ծերեր, երեխաներ և կանայք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]