Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Podcast-ՍոցUp․ Շարունակվում է ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդների փոխհատուցումը, որի շահառուների շրջանակն ընդլայնվել է

Podcast-ՍոցUp․ Շարունակվում է ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդների 
փոխհատուցումը, որի շահառուների շրջանակն ընդլայնվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ ընթացիկ տարվա հունվարին կատարված փոփոխությամբ ընդլայնվել է շահառուների շրջանակը։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը՝ հավելելով, որ նոր որոշմամբ շահառու են հանդիսանում մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ծնված անձինք։

Մարգարյանի խոսքով՝ մինչև 1993 թվականի  հունիսի 10-ը ներդրված ավանդի փոխհատուցման շահառու են հանդիսանում նաև  ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձինք՝ անկախ տարիքից։

HM2_9323.jpg (735 KB)

Փոխհատուցվում են նաև առնվազն մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը սահմանամերձ բնակավայրերում հաշվառված բնակիչների, ինչպես նաև  ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների անվամբ ավանդները։

«Քաղաքացին, եթե հանդիսանում է շահառու, այսինքն՝ մտնում է այն խմբի մեջ, որը սահմանել է կառավարությունը, առաջին հերթին դիմում է ՎՏԲ բանկ՝ ցանկացած մասնաճյուղ և ստանում է տեղեկատվություն իր խնայողությունների վերաբերյալ։  Այդ տեղեկատվությամբ, ինչպես նաև անձնագրով և սոցքարտով դիմում է իր փաստացի և հաշվառման վայրի Միասնական սոցիալական ծառայություն։ Այնտեղ տրամադրում է համապատասխան տեղեկանքն ու դիմում է գրում»,-ընթացակարգը ներկայացրեց Մարգարյանը՝ ավելացնելով, որ դիմելուց հետո քաղաքացին ընդգրկվում է հանրապետական հերթում, ըստ որի էլ հաջորդաբար վճարվում է փոխհատուցումը։

Մինչև 2024 թվականի փետրվարը ծրագրից օգտվել է շուրջ 132 հազար շահառու, իսկ փոխհատուցվել է ավելի քան 23,3 միլիարդ դրամ։ Ընթացիկ տարում ծրագրի բյուջեն կառավարության կողմից ավելացվել է 400 միլիոն դրամով՝ կազմելով 1,5 մլրդ։

Ըստ մեր զրուցակցի՝ ներկայում հիմնական շահառուները կենսաթոշակառուներ են։

«Այս մի քանի տարիների համապատասխան վերլուծությունը, փորձը ցույց է տալիս, որ մեր տարեցներից յուրաքանչյուրի ունեցած խնայողությունը տատանվում է 9-11 հազար ռուբլու մեջ, որը փոխհատուցման ձևով միջինացված 216 հազար դրամ է»,-ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ սահմանված համապատասխան հնգաստիճան սանդղակի համաձայն՝ մինչև 1000 ռուբլի ունենալու դեպքում ամեն ռուբլու համար փոխհատուցվում է 84 դրամ, իսկ 10 հազար ռուբլու դեպքում՝ 216 հազար 400 դրամ, իսկ նշված շեմը գերազանցելու պարագայում դրա յուրաքանչյուր ռուբլին բազմապատկվում է 4 դրամով։

Արդյոք  հնարավո՞ր է ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդի գրքույկների կորստի դեպքում դիմել փոխհատուցման համար, որքա՞ն ժամանակում է վճարվում փոխհատուցման գումարը․այս և այլ մանրամասները՝ պոդքաստում։

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]