Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կարմիրգյուղում բացվել է ռուսերենի հավելյալ կրթական կենտրոն

Կարմիրգյուղում բացվել է ռուսերենի հավելյալ կրթական կենտրոն

ԳԱՎԱՌ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում «Ռոսսոտրուդնիչեստվո» գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, «Ռոսիա» հայրենակիցների ՀԿ-ի աջակցությամբ և Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ  այսուհետ գործելու է ռուսական կրթական կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից՝ Կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել և կարմիր ժապավենը կտրել են  Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Կենտրոնում, բացի երեխաների և մեծահասակների համար իրականացվող ռուսաց լեզվի անվճար դասընթացներից, կանցկացվեն նաև տարբեր ակումբային պարապմունքներ, միջոցառումներ և մրցույթներ:

Այն վերանորոգված է, կահավորված և ունի հարուստ գրադարան, որից կարող են օգտվել նաև ուսանողները։

Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Գեղարքունիքի մարզ կատարած  շրջայցի ընթացքում այցելել է Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի՝ МИР ռուսաց լեզվի և մշակույթի մանկական կենտրոն։

Կենտրոնը ստեղծվել է անցած տարվա մայիսին՝ Հայաստանում МИР հիմնադրամի (Միջազգային զարգացման ինստիտուտ) կողմից` Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ և Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Դեսպանն այցելել է կենտրոն, տեղում ծանոթացել հաստատության գործունեությանը և մասնակցել կենտրոնի սաների կողմից ներկայացված միջոցառմանը։

«Սա ռուսաց լեզվի և մշակույթի՝ Հայաստանում գործող երեք նմանատիպ կենտրոններից մեկն է, որտեղ անվճար հիմունքներով արդեն հաճախում է 10-16 տարեկան 45 երեխա: Այստեղ հնարավորություն ունեն ոչ միայն սովորել ռուսաց լեզու, այլև ծանոթանալ Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին։

Կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և մեծ գրադարանով»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

 

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]