Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանն առաջընթաց է գրանցել Գլոբալ նորարարական ինդեքսում

Հայաստանն առաջընթաց է գրանցել Գլոբալ նորարարական ինդեքսում

 ԵՐԵՎԱՆ,22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլոբալ նորարարական ինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը ամենանորարարական երկրների շարքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցանկում ընդգրկված է 132 երկիր։ 2022 թվականին Հայաստանը զբաղեցրել էր 80-րդ տեղը։

Հայաստանը ընդգրկվել է Հյուսիսային Աֆրիկա և Արևմտյան Ասիա բաժնում, և զեկույցում նշվում է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել վերջին տարում։

Հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 89, Թուրքիան 39-րդը, Իրանը` 62-րդը:  Նախկին Խորհրդային Միության երկրներից առաջատար են Էստոնիան (16), Լիտվան (34), Լատվիան (37):

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Շվեյցարիան, որին հաջորդում է Շվեդիան, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը և Սինգապուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]