Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանը 85 տարի անց ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան դարաշրջանի 3506 կավե սալիկներ

Իրանը 85 տարի անց ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան դարաշրջանի 3506 կավե 
սալիկներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ավելի քան 85 տարի անց ամերիկացիներից վերցրել է Աքեմենյան դարաշրջանի (մ.թ.ա. 550-330 թթ.) 3506 կավե սալիկները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Իրանի նախագահը կավե սալիկների վերադարձի մասին հայտարարել էր դեռ 2023 թ․ սեպտեմբերին, երբ ավարտել էր իր եռօրյա ուղևորությունը Նյու Յորք, ուր նա մեկնել էր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելու։

Ռայիսին նշել է, որ Մշակութային ժառանգության, արհեստների ու զբոսաշրջության նախարարության և Արտաքին գործերի նախարարության հետագա գործողությունները հանգեցրին իրանական ժառանգության վերադարձին:

«Մենք երկիր ենք hետ բերել 3506 կավե սալիկ, մնացածը շուտով կվերադարձնենք», - ասել է Իրանի նախագահը։

2019 թ. Իրանը ԱՄՆ-ից պահանջել էր վերադարձնել Աքեմենյան ժամանակաշրջանի 30 հազար սալիկներից բաղկացած «անօրինականորեն պահվող հավաքածուն»։ Դրանք Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ինստիտուտի հնագետների կողմից 1933 թ. հայտնաբերվել են Պերսեպոլիսում (Իրանի Ֆարսի նահանգ) պեղումների ժամանակ, որոնք անցկացվել են իրանցի հետազոտողների հետ համատեղ։ Այս և մյուս կավե սալիկներն ուսումնասիրության համար 1935 թ. փոխանցվել էին Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ինստիտուտին: Իրանի իշխանությունների տվյալներով՝ ամերիկացիները 1948 թ. վերադարձրել են դրանցից 150-ը, իսկ 2001 թ.՝  ևս 200-ը, սակայն ցուցանմուշների մեծ մասը մնում է ԱՄՆ-ում։

2023 թ․ օգոստոսին Իրանի մշակութային ժառանգության պահպանության փոխնախարարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է մի քանի ամսվա ընթացքում վերադարձնել Աքեմենյան դարաշրջանի ավելի քան 20 հազար կավե սալիկներ: Դրանք տեղեկատվության կարևոր աղբյուրներ են, որոնք բացահայտում են մ.թ.ա. 5-րդ դարում տնտեսական, սոցիալական և կրոնական տվյալներ Աքեմենյան կայսրության և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]