Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փարիզի կենտրոնում սեպտեմբերին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի անվան այգին. Անն Իդալգո

Փարիզի կենտրոնում սեպտեմբերին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի 
անվան այգին.  Անն Իդալգո

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Անն Իդալգոն նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում վարչապետին և ընդգծել իր շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին: Քաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Փարիզի կենտրոնում բացել Շառլ Ազնավուրի անվան այգին, որտեղ կտեղադրվի նաև մեծանուն շանսոնյեի կիսանդրին:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ ջերմությամբ է հիշում տիկին քաղաքապետի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության առաքելությամբ Հայաստան կատարած այցը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Անն Իդալգոյի ջանքերը` Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապված օրակարգերի ուղղությամբ:

Զրուցակիցները կարևորել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացումը, մասնավորապես, տրանսպորտի, շինարարության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տարբեր ուղղություններով Փարիզի քաղաքապետարանի հարուստ փորձը Երևանի հետ կիսելու անհրաժեշտությունը:

Անն Իդալգոն նշել է, որ Փարիզը պատրաստ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել փոխգործակցությունը Երևանի հետ, այդ թվում` միջազգային տարբեր հարթակների շրջանակում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]