Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական 
քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի խորհրդարանի (մեջլիսի) 12-րդ գումարման ընտրություններում մրցող թեկնածուները սկսել են իրենց քարոզարշավը, որը կշարունակվի մինչև փետրվարի վերջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Փետրվարի 22-ի վաղ առավոտից թեկնածուներին թույլատրվել է մեկնարկել գովազդային և քարոզչական գործընթացները։ Խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 15 200 թեկնածու, որոնք 3 ամսվա ընթացքում որակավորում են անցել դիտորդ խորհուրդների կողմից, այնուհետև ստուգվել Պահապան խորհրդի կողմից։

Ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է լինեին նվազագույնը 30 տարեկան, առավելագույնը՝ 75, պետք է ունենային մագիստրոսի կամ դրան համարժեք աստիճան, Իրանի քաղաքացիություն և չպետք է լինեին երկքաղաքացի:

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին այս տարվա ընտրությունները որակել է որպես «իրական մրցակցություն տարբեր քաղաքական խմբերի և խմբակցությունների միջև»:

18 և բարձր տարիքի իրանցիները քվեարկելու են նոր խորհրդարանի թեկնածուների համար 2024 թվականի մարտի 1-ին:

Թեկնածուները պայքարում են խորհրդարանի 290 մանդատի համար, իսկ 5 մանդատ Իրանի խորհրդարանում վերապահված է կրոնական փոքրամասնություններին:

Նախորդ խորհրդարանական ընտրություններն Իրանում անցկացվել են 2020 թվականին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]