Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մինսկում հայտարարել են, որ Արևմուտքը պատրաստվում է Բելառուսի դեմ ռազմական գործողությունների

Մինսկում հայտարարել են, որ Արևմուտքը պատրաստվում է Բելառուսի դեմ 
ռազմական գործողությունների

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Արևմուտքը մի շարք համալիր միջոցառումներ է անցկացնում ռազմական գործողությունների նախապատրաստման համար. Բելառուսի դեմ հետախուզություն է իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վիկտոր Խրենինը հայտնել է «Россия 24»  հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այսօր մենք տեսնում ենք վաղօրոք ձեռնարկված համալիր միջոցառումներ, որոնք Արևմտյան Եվրոպան` Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իրականացնում է ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար: Մենք հասկանում ենք, թե ում դեմ են ուղղված լինելու այդ ռազմական գործողությունները», - ասել է Խրենինը:

Նա հավելել է, որ, բացի ցամաքային զորքերի գործողություններից, արձանագրվում են նաև Բելառուսի տարածքի օդային հետախուզման փորձեր։

«Բացի ցամաքային բաղադրիչից, մենք տեսնում ենք, թե ինչպես է ակտիվորեն, մշտական հետախուզում իրականացվում Բելառուսի Հանրապետության դեմ բոլոր ձևերով` նաև ռադիոտեխնիկական, ինքնաթիռներով, ինչպես օդաչուավոր, այնպես էլ անօդաչու ավիացիայով՝ օրական 5-ից մինչև 9 թռիչք․․․․ տիեզերական հետախուզություն, մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են նրանք ակտիվ հետաքրքրություն ցուցաբերում մեր զինվորական ավանների, ռազմակայանների նկատմամբ», - ընդգծել է Բելառուսի պաշտպանության նախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]