Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ պատասխանել է փորձագետը

Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային 
բորսայում ցուցակվելու համար․ պատասխանել է փորձագետը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար, և ինչպիսի՞ պահանջներ են առաջադրվում դրա համար․ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Civilnet-ի հետ զրույցում խոսել է «Ֆինարմ»  ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը՝ անդրադառնալով Ամերիաբանկի և BOGG PLC միջազգային ֆինանսական խմբի հնարավոր գործարքին, քանի որ վերջինս ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայի պրեմիում հարթակում։

Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին։ Օրինակ, Անգլիայում գործում է Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, որը թեև օրենքի ուժ չունի, սակայն ընկերությունները պետք է հետևեն դրան բորսայի պրեմիում հարթակում ցուցակվելու համար։

«Դրա պահանջներից մեկը, օրինակ, տնօրենների խորհրդում անկախ տնօրեններ ունենալն է, որոնք պետք է մեծամասնություն կազմեն։ Դա սովորաբար շատ հեղինակավոր մարդիկ են լինում, ինչը շատ  լուրջ երաշխիք է, որ այս ընկերությունը որևէ տեսակի խարդախությունների մեջ չի ներգրավվելու կամ զարտուղի ճանապարհներով չի գնալու»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]