Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին 
միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր

ԵՐԵՎԱՆ,21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունն անցած մեկ տարվա ընթացքում իրականացրել է 1720 պարեկային շրջայց, որը նպաստել է սահմանամերձ շրջաններում խաղաղությանը և անվտանգությանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն:

Նա հիշեցրեց, որ դիտորդական առաքելության առաջին ամիսների գործունեության ընթացքում հիմնադրվել են կենտրոնակայան Եղեգնաձորում և 6 առաջադիր հենակետ՝ սկսած Իջևանից, մինչև Կապան։

«Մինչև այսօր ԵՄ դիտորդական առաքելությունն անց է կացրել 1720 պարեկային շրջայց, որը նպաստել է խաղաղությանը և անվտանգությանը սահմանամերձ շրջաններում։

Ես ուզում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել ԵՄ անդամ երկրներին՝ քաղաքական օժանդակության համար, ինչպես նաև Կանադային՝ փորձագետ գործուղելու համար։

Վերջերս ընդունած որոշումն՝ ամրացնել ԵՄ դիտորդական առաքելությունը և անձնակազմն ավելացնել մինչև 209-ը՝ վերահաստատում է ԵՄ դիտորդական առաքելության հաջողությունը և հաստատակամությունը՝ սատարելու կայունությանը և խաղաղությանը»,- ասաց Ռիտերը։

«Չնայած խրթին օպերատիվ իրավիճակին՝ առաքելությունը կայունացնող կարևոր դեր է խաղում սահմանամերձ շրջաններում՝ նպաստելով լարված իրավիճակի դեէսկալացիային և միջադեպերի քանակի նվազեցմանը»,- ընդգծեց Ռիտերը։

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ իր աներեր օժանդակության և կառուցողական ներգրավման համար։

«Կուզեի շեշտել իմ աշխատակազմի պրոֆեսիոնալ մակարդակը։ Թեև նրանք աշխատում են տներից և ընտանիքներից հեռու՝ նրանց նվիրումը մեծ նպաստ է բերել առաքելության հաջողությանը։

Հաշվի առնելով ներկայիս անորոշության համատեքստը՝ մենք շարունակում ենք մեր նվիրումը հայտնել մեր մանդատին՝ որպես անաչառ դերակատար՝ ի սատարումն Եվրամիության՝ այս տարածաշրջանում կարգավորման ջանքերին»,- եզրափակեց Ռիտերը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]