Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները մարտին կառավարության շաթդաուն են կանխատեսում

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները մարտին կառավարության շաթդաուն են 
կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները չեն բացառում, որ 2024 ֆինանսական տարվա բյուջեի ընդունման հետ կապված տարաձայնությունները կարող են հանգեցնել կառավարության աշխատանքի դադարեցման (շաթդաունի): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով աղբյուրների։

«Մարդիկ կանխատեսում են շաթդաուն, նույնիսկ եթե դա լինի ընդամենը մի քանի օրով», - Axios-ին ասել է Հանրապետական կուսակցությունից օրենսդիրներից մեկը:

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովի նախագահներից մեկն իր հանրապետական ​​գործընկերոջ հետ զրույցում ստեղծված իրավիճակը բնութագրել է այսպես՝ նրանք «կա՛մ մոտ են գործարքի կնքմանը, կա՛մ այն, ուր որ է, կձախողվի»:

Կառավարության մասնակի փակումը կսկսվի մարտի 1-ին, ամբողջականը՝ մարտի 8-ին, եթե բյուջեն կամ ժամանակավոր ծախսերը մինչ այդ չընդունվեն։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն անցյալ շաբաթ հայտարարել էր. «Մենք կարծում ենք, որ կտեղավորվենք ժամկետների մեջ»:

Հունվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաթդաունից խուսափելու համար ստորագրեց օրենք, որով կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը երկարաձգեց մինչև մարտ: Փաստաթուղթը նախատեսում է կառավարության մի շարք ​​հաստատությունների ֆինանսավորման երկարաձգում մինչև 2024 թվականի մարտի 1-ը, իսկ մյուս հաստատություններինը`մինչև մարտի 8-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]