Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ծանրորդ Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Ծանրորդ Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է, Սիմոն Մարտիրոսյանը՝ 
արծաթե մեդալակիր

ՍՈՖԻԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտեցավ ավարտին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցումային վերջին` 9-րդ օրը, պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր Լաշա Տալախաձեն հրաժարվեց մրցումից:

Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 200, 205 կգ: Նա ոսկե մեդալ նվաճեց այս ձևում:  Հրում վարժությունում նա բարձրացրեց 250 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկամարտի 455 կգ Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է:

Նույն քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ` բարձրացնելով 190 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 247 կգ` նվաճեց փոքր արծաթ: 437 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր:

Ծանր քաշային կարգի պարգևատրությանը մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր:  Երկրորդ տարին անընդմեջ ԵԱ-ի բրոնզե մեդալ է նվաճել նաև Հռիփսիմե Խուրշուդյանը:  

Վարվառա Հայրապետյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]