Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վախճանվել է Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեաս Բրեմեն

Վախճանվել է Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեաս 
Բրեմեն

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում փետրվարի 20-ի գիշերը 64 տարեկանում վախճանվել է ֆուտբոլի աշխարհի 1990 թվականի չեմպիոն, Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեաս Բրեմեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ մահը վրա է հասել սրտի հետ կապված խնդրի հետևանքով: Վետերան մարզիկին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել վերականգնել նրա սրտի աշխատանքը:

Անդրեաս Բրեմեի խփած գոլն էր ապահովել Գերմանիայի ընտրանու հաղթանակը 1990 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում: 85-րդ րոպեին նա, սառնասրտորեն իրացնելով Արգենտինայի հավաքականի դարպասին նշանակված 11-մետրանոցը, 1:0 հաշվով հաղթանակ էր պարգևել բունդեսթիմին, որն այդ հաջողության շնորհիվ հռչակվել էր աշխարհի եռակի չեմպիոն:

Գերմանիայի հավաքականի կազմում Անդրեաս Բրեմեն դարձել է նաև 1986 թվականի աշխարհի և 1992 թվականի՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ «Եվրո-88»-ում արժանացել է բրոնզե մեդալի:

Բրեմեն կարիերայի մեծ մասն անցկացրել է գերմանական «Կայզերսլաուտերն»-ում (154 խաղ, 34 գոլ) և իտալական «Ինտեր»-ում (155 խաղ, 12 գոլ): Հանդես է եկել նաև «Բավարիա»-ում, «Սաարբրյուկեն»-ում և «Սարագոսա»-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]