Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գերմանիայում Lufthansa-ի գործադուլի պատճառով չեղարկվում են հարյուրավոր չվերթեր

Գերմանիայում Lufthansa-ի գործադուլի պատճառով չեղարկվում են հարյուրավոր 
չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Lufthansa ավիաընկերության աշխատողների հերթական նախազգուշական գործադուլը, որը սկսվել է փետրվարի 20-ին, կհանգեցնի հարյուրավոր չվերթերի չեղարկման և կարող է ազդել մինչև 100 հազար ուղևորի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Արդեն փետրվարի 19-ին ավիափոխադրողն ստիպված է եղել Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող իր հիմնական հանգույցում չեղարկել ավելի քան 50 չվերթ: Իրականացվել են միայն մի քանի միջմայրցամաքային թռիչքներ։

Գործադուլի պատճառով ավիաընկերությունը փետրվարի 20-ին կկարողանա իրականացնել իր պլանավորած մոտավորապես 1000 չվերթի 10-20 տոկոսը:  Հանրային սպասարկման ոլորտի աշխատողների միացյալ արհմիությունը` Ver.di-ն,  Մայնի Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Համբուրգի, Բեռլինի, Դյուսելդորֆի, Քյոլն-Բոննի և Շտուտգարտի օդանավակայանների ցամաքային անձնակազմին կոչ է արել միանալ բողոքի ակցիային։

Պաշտոնապես գործադուլը կտևի մինչև չորեքշաբթի օրը՝ փետրվարի 21-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]