Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Գիրք նվիրելու օրը ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանն այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

Գիրք նվիրելու օրը ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանն այցելել է Ժողովրդական 
արվեստների թանգարան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիրք նվիրելու օրվա շրջանակում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, թանգարանը հյուրընկալել էր հեքիաթագիր Արփի Մաղաքյանին, որը Երևանի թիվ 194 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներին պատմել է իր հեղինակած հեքիաթներից մեկը՝ «Արտավազդ արքայի հեքիաթը»:

Ըստ աղբյուրի՝ հեղինակն աշակերտների համար ընթերցել է հետաքրքիր պատմություններ, որոնք վերաբերել են Արտավազդ արքայի կառավարման ժամանակաշրջանին: Հեքիաթի միջոցով աշակերտները ծանոթացել են մեր պատմության իրական հերոսներին:

«Ընթերցանության ավարտից հետո ծավալվել է քննարկում առ այն, թե հեքիաթներն իրականում ինչ են սովորեցնում մարդկանց։ 

Փոխնախարար Արաքսիա Սվաջյանը և աշակերտները նաև շրջայց են կատարել թանգարանում, որն ուղեկցվել է թումանյանական մտքերով կազմված ուսուցողական քվեստներով, երգ ու պարով և անակնկալ մրցանակներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը ծանոթացել է թանգարանի պայմաններին, ցուցադրություններին և անցկացվող միջոցառումներին։

Գիրք նվիրելու օրը արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ՝ 2008 թվականից:

Տոնի շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]