Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի «Ամերիաբանկ»-ի հնարավոր վաճառքի հետ․ Մեսրոպ Առաքելյան

Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի «Ամերիաբանկ»-ի հնարավոր 
վաճառքի հետ․ Մեսրոպ Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը մեկնաբանել է շրջանառվող խոսակցություններն «Ամերիաբանկ»-ի հնարավոր վաճառքի հետ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կապ ունենալու մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի «Ամերիաբանկ»-ի հնարավոր վաճառքի հետ։

«Հաշվի առնելով «Ամերիաբանկ»-ի հնարավոր վաճառքի հետ կապված Ռուբեն Վարդանյանի մասով հերթական ավելորդ շահարկումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը, որը հասանելի է բոլորին․

Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում «Ամերիաբանկի բաժնետեր։

Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:

Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։

Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ․-ին։

Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։

Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ»,- գրել է Առաքելյանը։

Փետրվարի 19-ին «Ամերիաբանկ»-ը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ «Ամերիաբանկ»-ը և Bank of Georgia Group-ը համաձայնության են հասել համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։ ՄԹ գործող ընթացակարգի համաձայն՝ ՄԹ Ֆինանսական ծառայությունների վերահսկող մարմինը (Financial Conduct Authority, FCA) հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Որպես հաջորդ քայլ` գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողները 2023 թվականի սեպտեմբերին 27-ին Լաչինի միջանցքում ապօրինի ձերբակալել էին Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և նրան տեղափոխել Բաքու։ Ավելի ուշ Բաքվի դատարանը Վարդանյանին կալանավորելու որոշում էր  կայացրել։ Բաքվում Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]