Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ծանրորդ Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում 4-րդն է

Ծանրորդ Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում 4-րդն է

ՍՈՖԻԱ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը պայքարի մեջ մտան 81 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա գլխավերևում պահեց 95 կգ, բայց չբարձրացրեց 98 կգ:

Հրում վարժությունում նա բարձրացրեց 125 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով Լիանա Գյուրջյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում:

Քիչ ավելի ուշ մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է դարձել Ռաֆիկ Հարությունյանը:   

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]