Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային 7-րդ օրը հանդես կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ

Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային 7-րդ օրը հանդես կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ

ՍՈՖԻԱ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են պայքարը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը կմրցի 81 կգ քաշում: Մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Տղամարդկանց թիմից մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Մրցման մեկնարկը` 22:00-ին:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է դարձել Ռաֆիկ Հարությունյանը: 

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]