Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ազատ ոճային ըմբիշները շարունակում են պայքարը ԵԱ-ում

Ազատ ոճային ըմբիշները շարունակում են պայքարը ԵԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնում 61, 74, 86, 92, 125 կգ քաշային ըմբիշները:

61 կգ քաշում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի Մեջլում Մեջլումյանն, ում մրցակիցը ալբան Զելիմխան Աբակարովն է: 

74 կգ քաշի որակավորման փուլից կսկսի Հայկ Պապիկյանը: Նրա հակառակորդը Պատրիկ Օլենզին է:

Որակավորման փուլից պայքարի մեջ է մնում 86 կգ Մուշեղ Մկրտչյանը: Նրա մրցակիցը Լատվիայից Ալանս Ամիրովն է: 

92 կգ քաշում Կնյազ Իբոյանի մրցակիցը դեռ հայտնի չէ:

 Եվ գերծանր քաշում Լյովա Գևորգյանը որակավորման փուլում ուժերը կչափի Ադրբեջանից Գեորգի Մեշվիլիդիշվիլու հետ: 

Փետրվարի 17-ին Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կմրցեն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 70 կգ Արման Անդրեասյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]