Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայկական գրադարանային ասոցիացիայի» անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայկական գրադարանային 
ասոցիացիայի» անդամներին

ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Հայկական գրադարանային ասոցիացիայի» (ՀԳԱ) անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Տեր Հայրը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, ընդգծել է, որ վերջիններս Մայր Աթոռ են ժամանել Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Տեր Արարատը նաև անդրադարձել է Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի և ՀԳԱ-ի միջև առկա համագործակցությանը։

«Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ՀԳԱ-ի անդամներին, մաղթեց արդյունավոր առաքելություն՝ հայորդիների մեջ ընթերցասիրությունը զորացնելու և գրական ժառանգությանը հաղորդ դարձնելու առաքելության մեջ։ Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց գրադարանների գործունեությունն ի նպաստ հայորդիների կրթության և հոգեկերտվածքի ձևավորման՝ հաստատելով նաև, որ գիրքը մարդու կյանքի լավագույն ուղեկիցն է։ Այս առիթով Հայոց Հովվապետն արձանագրեց, որ Եկեղեցին մշտապես կանգնած է եղել գրականության ստեղծման, սերունդների կրթության և դաստիարակության ակունքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀԳԱ նախագահ և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, տեղեկություններ է փոխանցել ՀԳԱ-ի հիմնադրման, գործունեության և առաջիկա ծրագրերի մասին։

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են գրադարանների առջև ծառացած մարտահրավերները, դրանց հաղթահարման, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղիները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]