Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանը ներկայացրել և փորձարկել է ծովային նոր թևավոր հրթիռ

Իրանը ներկայացրել և փորձարկել է ծովային նոր թևավոր հրթիռ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը ներկայացրել և հաջողությամբ փորձարկել են ծովից արձակված նոր թևավոր հրթիռը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նոր թևավոր հրթիռը փորձարկել են Պարսից ծոցի Աբու Մուսա և Մեծ Թոմբ կղզիների տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն նավից հաջողությամբ արձակել է հեռահար բալիստիկ հրթիռ։ Սալամին հավելել էր, որ փորձնական արձակումը զգալիորեն մեծացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտական ​​հնարավորությունները՝ թույլ տալով նրան հարվածել ցանկացած թիրախի ամբողջ աշխարհում, քանի որ օվկիանոսային ռազմանավերը կարող են հասնել միջազգային ջրերում ցանկացած վայր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]