Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

2024 թվականի փետրվարի դրությամբ Գեղարքունիքի մարզում կամավոր ատեստավորվել է 324 ուսուցիչ

2024 թվականի փետրվարի դրությամբ  Գեղարքունիքի մարզում կամավոր 
ատեստավորվել է 324 ուսուցիչ

ԳԱՎԱՌ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի փետրվարի դրությամբ  Գեղարքունիքի մարզի կրթական համակարգն ունի  կամավոր ատեստավորված  324 ուսուցիչ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 2021, 2022 թվականներին Գեղարքունիքի մարզն ունեցել է 80 կամավոր ատեստավորված  ուսուցիչներ։  ԿԳՄՍ  նախարարի 2023 թվականի    համապատասխան  հրամանի  համաձայն՝ ատեստավորված են   համարվել   նաև 2021 և 2022 թվականի ընթացքում 60-69    միավորներ  ստացած  ուսուցիչները, ինչի արդյունքում արդեն նույն թվականներին կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների թիվը կազմել է 109։  2023  թվականին կամավոր  ատեստավորված  ուսուցիչների  թիվը  ավելացել է  ևս 181-ով՝ հասնելով  290-ի: 2023 թվականի օգոստոսի 20-ի  դրությամբ  մարզի կրթական համակարգն ունեցել է  միջին մասնագիտական  կրթությամբ 184 ուսուցիչներորոնց  հնարավորություն  է  տրվել՝ հայտագրվելու և  մասնակցելու  կամավոր ատեստավորմանը։ 2023 թվականին կամավոր ատեստավորման համար հայտագրվել  են 103-ը , իսկ 81-ը չհայտագրվելու պատճառով ազատվել  են  աշխատանքից։ Հայտագրված 103 ուսուցիչներից 13-ը չեն մասնակցել ատեստավորմանը, 56-ը անցողիկ շեմը չեն հաղթահարել և միայն 34-ն են համարվել կամավոր ատեստավորված՝  կամավոր ատեստավորված մանկավարժների թիվը հասցնելով 324-ի։

Գեղարքունիքի մարզում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը շարունակվում է։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]