Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարազդատ Հարոյանը պաշտոնապես տեղափոխվեց չինական «Ցինդաու Վեստ Քոսթ»

Վարազդատ Հարոյանը պաշտոնապես տեղափոխվեց չինական «Ցինդաու 
Վեստ 
Քոսթ»

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը պաշտոնապես նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարոյանը տեղափոխվեց չինական «Ցինդաու Վեստ Քոսթ» ակումբ: Հարոյանը չինական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:

«Ցինդաու Վեստ Քոսթ»-ը հիմնադրվել է 2007 թվականին: 2023 թվականի չինական առաջին լիգայում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Ընթացիկ տարվա հունվարի 11-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել էր ղազախական «Աստանա»-ից: Հարոյանն առաջին անգամ «Աստանա» է տեղափոխվել 2021 թվականին, իսկ 2023թ. մրցաշրջանում պաշտպանը կրկին վերադարձել էր մայրաքաղաքային ակումբ:

Ղազախական ակումբի կազմում Հարոյանը անցկացրել 44 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]