Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետարանն անցած տարի սոցիալական աջակցություն է տրամադրել մարզի անապահով և ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների

Գեղարքունիքի մարզպետարանն անցած տարի սոցիալական աջակցություն է 
տրամադրել մարզի անապահով և ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների

ԳԱՎԱՌ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 2023 թվականին սոցիալական աջակցություն է տրամադրվել մարզի անապահով, բազմազավակ, զոհված կամ անհետ կորած զինծառայողների, ինչպես նաև 2023 թվականին ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի «այլ նպաստներ բյուջեից» տողով  47 միլիոն 580 հազար  դրամ տրամադրվել է 985 ընտանիքների: Մարզի բազմազավակ, անապահով, դպրոցահասակ երեխա ունեցող 136 ընտանիքների (478 դպրոցահասակ) հատկացվել է դրամական օգնություն՝ յուրաքանչյուր դպրոցականի հաշվով 15000 դրամի չափով։ Ընդհանուր գումարը  կազմել է 7 միլիոն 170 հազար դրամ: Դեկտեմբեր ամսին դրամական օգնություն է հատկացվել ԼՂ-ից բռնի տեղահանված 599 ընտանիքների, որոնցում բնակվում են 522 անչափահաս։  Հատկացված գումարը կազմել է 18 միլիոն 900 հազար դրամ։

Մարտունու «Ալաշկերտ» հյուրանոցում բնակվող 25 ընտանիքների հատկացվել է 500 հազար, Գավառի մանկատանը՝  300 հազար, մարզում  5 և ավելի անչափահաս երեխա ունեցող  137 ընտանիքների՝  11 միլիոն 460 հազար դրամ։ Մարզի առավել անապահով, զոհված և վիրավորում ստացած ազատամարտիկների, ծնողազուրկ և բազմազավակ, ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների 230 երեխա մեկնել է «Հասմիկ» ճամբար:  

44-օրյա պատերազմում 12 անհետ կորածների ընտանիքների  և սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով 1 անհետ կորածի ընտանիքի 2023 թվականի  ընթացքում  2 անգամ հատկացվել է 200 հազարական  դրամ։ Ընդհանուր գումարը կազմել է 5 միլիոն 200 հազար դրամ։  Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով 4 զոհվածների ընտանիքների հատկացվել է 200 հազարական դրամ։ Մեկ զոհված զինծառայողի ընտանիքում ծնված երեխայի հատկացվել է 100 հազար դրամ։ ԼՂ-ից բռնի տեղահանված 6 ընտանիքներում ծնված երեխաներին հատկացվել են մանկական օրորոցներ։ ԼՂ-ից բռնի տեղահանված 1356 ընտանիք ՝ 5097 անձ,  պարբերաբար ստացել են սննդի, հագուստի և հիգիենիկ պարագաների փաթեթներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]