Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնության մրցանակակիրները պարգևատրվեցին

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնության 
մրցանակակիրները պարգևատրվեցին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, երկրորդ տեղում Մանուէլ Պետրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի առաջնության չեմպիոնը կստանա 2 միլիոն դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 1,2 մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը` 800 հազար դրամ:

Կանանց առաջնության չեմպիոն դարձավ Սուսաննա Գաբոյանը: Երկրորդ տեղում Մարիամ Ավետիսյանն է, իսկ Միլենա Գասպարյանը երրորդն է:

Կանանց չեմպիոնը կարժանանա կես միլիոն դրամի: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 300 հազար դրամ, իսկ բրոնզե մեդալակիրը` 200 հազար դրամի:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը առաջնությունը կայացած է համարում:

«Հայաստանի շախմատի առաջնությունը միշտ էլ լարված, հետաքրքիր ընթացք է ունեցել: Այն շատ կարևոր մրցաշար է բոլոր մասնակիցների համար: Մրցաշարն իսկապես կայացավ, և այն լի էր հուզումնալի պահերով: Ռոբերտ Հովհաննիսյանն արժանի հաղթանակ տոնեց, և հույս ունեմ, որ իր որակով օգտակար կլինի Հայաստանի հավաքականին: Ինչ վերաբերում է կանանց առաջնությանը, ապա  Սուսաննա Գաբոյանին հաջողվեց առաջատարի դիրքը պահպանել մինչև մրցաշարի ավարտը, և, իմ կարծիքով, նա համապատասխանում է կանանց մեր ընտրանուն»,-ասաց Լպուտյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]