Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մահացել է Pascal ծրագրավորման լեզվի ստեղծող Նիկլաուս Վիրտը

Մահացել է Pascal ծրագրավորման լեզվի ստեղծող Նիկլաուս Վիրտը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 89 տարեկանում վախճանվել է շվեյցարացի գիտնական Նիկլաուս Վիրտը՝ Pascal, Modula-2 ծրագրավորման լեզուների ստեղծողը և առաջատար նախագծողը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիան (АСМ):

«Մեծ ցավով հայտնում ենք ծրագրավորման լեզուների ռահվիրա և Թյուրինգի մրցանակի դափնեկիր Նիկլաուս Վիրտի մահվան մասին, որը վախճանվել է 2024 թվականի հունվարի 1-ին: Վիրտը մշակել է մի շարք նորարարական համակարգչային լեզուներ` EULER-ը, ALGOL-W-ը, MODULA-ն և PASCAL-ը, որոնք հիմք են ծառայել ապագա համակարգչային լեզուների, համակարգերի և ճարտարապետական ​​հետազոտությունների համար»,- ասվում է ACM-ի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, 1950-ականներին և 1960-ականների սկզբին Վիրտը փոքր ակադեմիական և արդյունաբերական խմբերի օգնությամբ ստեղծել է բազմաթիվ կարևոր ծրագրային համակարգեր:

Ասոցիացիան գրում է, որ ժամանակի ընթացքում Վիրտի ստեղծած համակարգերը դարձել են ավելի պարզ ու արդյունավետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]