Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է Փարաջանովի 100-ամյակի տոնակատարության մեկնարկային միջոցառումների մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է Փարաջանովի 100-ամյակի 
տոնակատարության մեկնարկային միջոցառումների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի օրը՝ հունվարի 9-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ այդ օրը, ժամը 12:00-ին Կինոյի տանը կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը:

Նույն օրը, ժամը 18:00-ին, Փարաջանովի թանգարանում կկայանա համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» և «Բարեկամություն» անսամբլների մենակատարների մասնակցությամբ:

Միջոցառումների մուտքն ազատ է:

Ըստ աղբյուրի՝ Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում:

Հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծվել է Կառավարական հոբելյանական հանձնաժողով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]