Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում տեսախցիկները ֆիքսել են տարվա ամենատարօրինակ գողություներից մի քանիսը

ԱՄՆ-ում տեսախցիկները ֆիքսել են տարվա ամենատարօրինակ գողություներից մի 
քանիսը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ում անվտանգության տեսախցիկները ֆիքսել են 2023 թվականի ընթացքում տեղի ունեցած ամենատարօրինակ գողություններից մի քանիսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն դրանք հավաքել է մեկ տեսանյութում։

Մարդիկ փորձել են գողանալ բավական տարօրինակ առարկաներ, օրինակ՝ գորիլայի արձան, նարնջի հյութ և օղի, երեխաների խաղալիքներ։ Որոշ չարագործներ խանութից դուրս են եկել՝ գողացված հեծանիվը վարելով, մյուսները, սննդի առաքիչ ձևանալով, առաքված փաթեթ են գողացել։

Իսկ ոմանք էլ գողություն են կատարել՝ փորձելով իրենց ինքնությունը թաքցնել նապաստակի կոստյումի կամ ստվարաթղթե արկղի հետևում։ Մյուսներն էլ չեն կարողացել գողացված ապրանքը տեղավորել մեքենայում։

Մանրամասները՝ տեսանյութում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]