Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նախարարի խոսնակը մանրամասնել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին երեխայի խնամքի նպաստ նշանակելու կարգն և դիմելու ժամանակացույցը

Նախարարի խոսնակը մանրամասնել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին երեխայի 
խնամքի նպաստ նշանակելու կարգն և դիմելու ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մինչև 2 տարեկան երեխայի նպաստի նշանակման համար կկարողանան դիմել արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 8-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ պարզաբանելով, որ սկզբունքը նույնն է, ինչ կենսաթոշակների ու նպաստների համար դիմումների դեպքում։

«Նշեմ, որ այս նպաստները նշանակվելու են նույն սկզբունքով, ինչ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն է նախատեսել ՀՀ քաղաքացիների համար։ Ինչ վերաբերում է խնամքի նպաստին, ապա այստեղ կա կարևոր տարբերակում՝ հաշվի առնելով, թե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին, թե դրանից հետո»,-մանրամասնել է Մանուչարյանը։

Ըստ այդմ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ համապատասխան նպաստ կնշանակվի, եթե ծնողը ՀՀ գործատուի մոտ գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ծնողն ու երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանում։

Մանուչարյանի տեղեկատվությամբ՝ 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած հայրենակցին խնամքի նպաստ կնշանակվի անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից։

«Այս դեպքում, խնամքի չափը որոշելիս, հաշվի կառնվի նրա՝ խնամքի արձակուրդում գտնվելու փաստը։ Ընդ որում՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին խնամքի նպաստը օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ՝ երեխայի և ծնողի ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում»,-ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]